«Beauty Azerbaijan»

24/09/2008

Սեպտեմբերի 24-27-ը Բաքվում կանցկացվի «Beauty Azerbaijan» ցուցահանդեսը, որի 70 տոկոսը կներկայացնեն միջազգային այնպիսի ընկերություններ, որոնք իրենց ներկայացուցչությունը չունեն ոչ միայն Ադրբեջանում, այլեւ տարածաշրջանում: Այդ մասին ասված է «Iteca Caspian»-ի հաղորդագրության մեջ: «Գեղագիտական բժշկությունը նոր է միայն նվաճում Ադրբեջանի շուկան: Այդ կապակցությամբ ճյուղի զարգացման ներկա փուլում «Beauty Azerbaijan» ցուցահանդեսի անցկացումն առանձնակի նշանակություն է ստանում: Հաշվի առնելով այն փաստը, որ ցուցահանդեսի ավելի քան 70 տոկոսը ներկայացնելու են միջազգային ընկերությունները, այն հիանալի հնարավորություն կընձեռի գործարար կապեր հաստատելու համար, ինչպես նաեւ այդ ոլորտի մասնագետներին ընդարձակ տեղեկատվություն կտրամադրի աշխարհում այդ ճյուղի զարգացման վերաբերյալ»,- նշվում է ընկերության հաղորդագրության մեջ: Ցուցահանդեսում տեղ կգտնեն այնպիսի բաժիններ, ինչպիսին են կոսմետիկան, պրոֆեսիոնալ կոսմետիկան, պլաստիկ վիրաբուժությունը, օծանելիքը, հիգիենայի միջոցները, մազերի, դեմքի ու մարմնի խնամքի միջոցները, կոսմետոլոգիան, դիմահարդարման սարքավորումներն ու պատրաստուկները եւ այլն: «Beauty Azerbaijan» միջազգային ցուցահանդես մոտ 3000 մասնագետներ կայցելեն Ադրբեջանից, Վրաստանից, Միջին Ասիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից, ԱՊՀ-ի երկրներից, մերձավոր ու հեռավոր արտասահմանից: Ցուցահանդեսը կազմակերպվում է Ադրբեջանի Առողջապահության նախարարության, Առեւտրա-արդյունաբերական պալատի եւ Ադրբեջանում արտահանության ու ներդրումների խրախուսման հիմնադրամի աջակցությամբ: