«Ռուսական մշակույթի սեզոն» միջոցառման շրջանակներում երեկվանից մինչեւ սեպտեմբերի 29-ը Երեւանում հյուրախաղերով հանդես է գալու Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնը: Ներկայացվելու են թատրոնի «Երեք քույրեր», «Դոն Ժուան կամ Քարե հյուրը», «Մի երկու մուժիկ էլ որ լիներ», «Մեզ սպասում են հաստատ ոչ այստեղ» բեմադրությունները: Հայաստանում «Ռուսական մշակույթի սեզոնն» անցկացվում է 2008 թ. մայիսից: Այս ընթացքում արդեն հանդես են եկել «Կրեմլյովսկի բալետ» թատրոնը, «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնը, ինչպես նաեւ անցկացվել են Միքայել Թարիվերդիեւի օրեր: