Կարող են հաղթահարել

23/09/2008

«ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի ընդհանուր շահերը թույլ են տալիս հաղթահարել նրանց միջեւ առկա տարաձայնությունները, ինչի հաստատումը համագործակցությունն է Աֆղանստանի շուրջ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերը: Ըստ նրա` ՆԱՏՕ-ն մտադիր չէ փոխել Ռուսաստանի նկատմամբ «կառուցողական ներգրավման» քաղաքականությունը: «Հնարավոր է՝ ստիպված լինենք ճշգրտումներ կատարել Ռուսաստանի նկատմամբ մեր մոտեցումներում, բայց մենք նոր քաղաքականության կարիք չունենք»,- ասել է Սհեֆերը: «Կարեւոր չէ, թե որքան խորն են մեր տարակարծությունները մի շարք հարցերում, կարեւորն այն է, որ թե՛ ՆԱՏՕ-ն, թե՛ Ռուսաստանը բախվում են մի շարք ընդհանուր մարտահրավերների», եւ ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Ռուսաստանի համար ավելի դյուրին կլինի դրանց պատասխանել համատեղ»,- հավելել է նա: