Երկու օր առաջ Բաթումի ռուսական ռազմակայանից Հայաստան է ուղեւորվել
ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով բեռնված երկաթուղային էշելոնը, որն
այսօր ժամանել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայան: Ըստ
Անդրկովկասում ռուսական զորախմբի ներկայացուցիչների, տեխնիկայի եւ
զինամթերքի դուրսբերումն իրականացվել է Բաթումի ռազմակայանից զինամթերքի
եւ տեխնիկայի ավելցուկը Վրաստանի սահմաններից դուրսբերման ծրագրին
համապատասխան, որը մշակվել է մի քանի ամիս առաջ՝ մինչեւ Բաթումի եւ
Ախալքալաքի ռուսական ռազմակայանների դուրսբերման ժամկետների շուրջ
վրաց-ռուսական բանակցությունների ավարտը: Ավելի վաղ Բաթումի ռազմակայանից
զինամթերքի ավելցուկով երկու էշելոն էր դուրս բերվել Ռուսաստանի տարածք: