Կարող է մնալ կռվախնձոր

23/09/2008

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերը Լոնդոնում հայտարարել է, որ Վրաստանի ժողովուրդը չի կարող նոր հակամարտություններ թույլ տալ: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի խորհրդի անդամները, որոնք սեպտեմբերի 15-16-ն արտագնա նիստ են անցկացրել Վրաստանում, դրանում համոզվեցին Գորի կատարած այցելության ժամանակ, որտեղ նրանք տեսան Հարավային Օսիայից փախստականներին: «Մենք կշարունակենք աջակցել Վրաստանին, բայց նաեւ ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա ժողովրդավարությանն ու բարենորոգումներին»,- ասել է դաշինքի ղեկավարը: Ըստ նրա` «Վրաստանը կարող է առաջիկայում կռվախնձոր մնալ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, բայց դա չպետք է խանգարի Ռուսաստանի հետ համագործակցելու մեր ձգտմանն այնտեղ, որտեղ մեր շահերը համընկնում են»: