Մեդալներ՝ առանց սահմանների

23/09/2008

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագրեր է ստորագրել ՀՀ Անկախության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ ամենատարբեր ոլորտներում ունեցած ավանդի համար մեծ թվով անձանց պարգեւատրելու համար:

Նախագահի հրամանագրով` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում նշանակալի ներդրումների, ինչպես նաեւ 2008 թ. Պեկինի 29-րդ օլիմպիական խաղերին մասնակից հայ մարզիկների ֆիզիկական բարձր պատրաստվածության ապահովման գործում ծանրակշիռ ավանդի համար ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչման են արժանացել ՀՀ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆիկ Մեհրաբյանը, ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը, հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Պեկինի 29-րդ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ Ռոման Ամոյանը, Գեւորգ Դավթյանը, Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը, Յուրի Պատրիկեեւը եւ Հրաչիկ Ջավախյանը պարգեւատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Նույն մեդալով պարգեւատրվել են նաեւ ՀՀ Պետական պահպանության ծառայության 2-րդ բաժնի պետ, գնդապետ Մ. Քյուփելյանը, ՀՀ պետ Պահպանության ծառայության պահպանության գնդի հրամանատար, գնդապետ Ա. Բաղդասարյանը: Մարտական ծառայության մեդալով պարգեւատրվել են ՀՀ Պետական պահպանության ծառայության արագ արձագանքման բաժնի պետ, գնդապետ Յուրի Բաղդասարյանը, ՀՀ Պետական պահպանության ծառայության 1-ին բաժնի 1-ին բաժանմունքի պետ, մայոր Արամ Շագիդանովը: «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգեւատրվել է ՀՀ Պետական պահպանության ծառայության պետի ծառայության գծով տեղակալ, գնդապետ Սամվել Հովհաննիսյանը: Նախագահի հրամանագրով օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ Գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Վաղարշակ Վարդանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում: Օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով են պարգեւատրվել ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Արմեն Խաչատուրյանը եւ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գուրգեն Պողոսյանը: «Արմենիա» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Ռաֆիկ Հովհաննիսյանին էլ շնորհվել է ՀՀ վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում: Իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար ՀՀ Ոստիկանության մի խումբ աշխատակիցներ եւս պարգեւատրվել են մեդալներով: Մասնավորապես` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրվել են` ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանը, Արիության մեդալով` ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժնի կրտսեր օպերլիազոր, Ոստիկանության ավագ սերժանտ Ն. Թոխյանը, ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժնի կրտսեր օպերլիազոր, Ոստիկանության ավագ ենթասպա Է. Մելքոնյանը: ՀՀ Ոստիկանության մարտական եւ ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Սուրիկ Ադամյանը, ՀՀ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանման գնդի հրամանատար, գնդապետ Արսեն Գալստյանը պարգեւատրվել են Մարտական ծառայության մեդալով: Մեդալներ են շնորհվել նաեւ Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցների: Մասնավորապես, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրվել է`ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, գնդապետ Գարեգին Մխիթարյանը, Արիության մեդալով` ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ Ավագ Մարգարյանը, ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության «Ա» վարչության բաժանմունքի պետ, մայոր Հրայր Միքայելյանը: Մարտական ծառայության մեդալ են ստացել ՀՀ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության բաժնի պետի պաշտոնակատար, մայոր, Ռոբերտ Բազիկյանը, ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Խաչատրյանը: Իսկ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետ, գնդապետ Արզուման Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Գիտության, կրթության եւ մշակույթի բնագավառներում ցուցաբերած աջակցության համար բարերարներ Գաբրիել Ղենեբերջին եւ Ռալֆ Յիրիկյանը պարգեւատրվել են Մովսես Խորենացու մեդալով: Նույն մեդալով պարգեւատրվել են նաեւ Գորիսի հենակետային վարժարանի ուսուցչուհի Ա. Մարգարյանը, կինոռեժիսոր, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի տեղակալ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը, բանաստեղծուհի Մետաքսեն, ինչպես նաեւ՝ «Շարմ հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Ռուբեն Ջաղինյանը: ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման են արժանացել` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Պ. Բեդիրյանը, թոշակառու Գ. Եսայանը, Գյումրու «Բալատոն» վարժարանի ուսուցչուհի Ռ. Կիրակոսյանը, Արմավիրի թիվ 6 միջնակարգ դպրոցի դասվար Վ. Հարությունյանը, Երեւանի թիվ 146 մանկապարտեզի դաստիարակ Ա. Մովսիսյանը եւ ՀՀ ԿԳ նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգեւատրվել Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը: Գիտության վաստակավոր գործչի կոչման է արժանացել Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեստ Բեգլարյանը: Վաստակավոր արտիստի կոչմանն են արժանացել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբոյահար Աշոտ Գալստյանը, երգիչ, Հայաստանի երգի պետական թատրոնին կից «Հայ երգասաններ» համույթի գեղարվեստական ղեկավար Արսեն Գրիգորյանը(Մրո), քամանչահար Վիգեն Հակոբյանը, երգչուհի Սուսաննա Սաֆարյանը: Վաստակավոր նկարչի կոչմանն են արժանացել Ա. Սարգսյանը եւ Ս. Համալբաշյանը: Արվեստի վաստակավոր գործչի կոչմանն արժանացել են` «Կատուներ» ավանգարդ ֆոլկ խմբի երաժշտական ղեկավար Վահագն Հայրապետյանը, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Շարբաթյանը, ջութակահար, կոմպոզիտոր, Հայաստանի «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի նախագահ Վիլյամ Վայները, ազգագրագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալինա Փահլեւանյանը: Մշակույթի վաստակավոր գործչի կոչման են արժանացել Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի տնօրեն Ֆ. Բալոյանը, Ռուս-հայկական Սլավոնական համալսարանի ավագ դասախոս, «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի փոխնախագահ Մ. Բաղդասարովան: ՀՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչման են արժանացել` Ախուրյանի բժշկական կենտրոնի պրոկտոլոգ Լ. Թորոսյանը, ատամնաբույժ, Առողջապահության ազգային ինստիտուտի Շիրակի տարածքային կենտրոնի տնօրեն Ռ. Խաչատրյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի անզգայացման ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ. Մխոյանը: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Ն. Դալլաքյանը, Մխիթար Հերացու մեդալով` Կապանի բժշկական կենտրոնի անեստեզիոլոգիայի-ռեանիմատոլոգիայի բաժնի վարիչ Գ. Բաբայանը, Ճամբարակի պոլիկլինիկայի տնօրեն Ա. Խեչոյանը, Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Լ. Հարությունյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Ա. Ղարիբջանյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապ օգնության եւ վերակենդանացման բաժնի վարիչ Գ. Մանուկյանը, Իջեւանի բժշկական կենտրոնի նյարդաբան Ս. Մարտիրոսյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության կլինիկայի ղեկավար Ա. Թարչյանը, Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վնասվածքաբանության ամբիոնի վարիչ Ա. Վարդանյանը: «Վարդան Մամիկոնյան» շքանշանով պարգեւատրվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ա. Միրզաբեկյանը: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ`թիվ 34153 զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Հարությունյանը, թիվ 21629 զորամասի հրամանատար, գնդապետ Դ. Տոնոյանը, ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Կ. Քոչունցը: Արիության մեդալ են ստացել թիվ 54574 զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Մ. Առաքելյանը, թիվ 25918 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ն. Միրզյանը: Մարտական ծառայության մեդալով պարգեւատրվել են թիվ 75937 զորամասի ջոկի հրաձիգ, շարքային Ա. Այվազյանը(հետմահու), թիվ 27229 զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Ա. Անդրեասյանը, թիվ 46492 զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր Ա. Առաքելյանը, թիվ 12798 զորամասի վաշտի ավագ, ավագ ենթասպա Գ. Առաքելյանը, թիվ 28233 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Գ. Առաքելյանը, թիվ 40861 զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր Վ. Բալայանը, թիվ 39654 զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, փոխգնդապետ Ս. Բախշյանը, թիվ 32236 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ա. Բաղդասարյանը, թիվ 81151 զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կապիտան Վ. Բեժանյանը, թիվ 49971 զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր Ա. Գալստյանը, թիվ 20666 զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Ա. Գասպարյանը, թիվ 38636 զորամասի դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, մայոր Ա. Գյուրջյանը, թիվ 60369 զորամասի բաժանմունքի պետ, մայոր Է. Գրիգորյանը, թիվ 28920 զորամասի ֆիզիկական պատրաստության պետ, փոխգնդապետ Վ. Գրիգորյանը, թիվ 39364 զորամասի ռենտգեն կաբինետի պետ, կապիտան Վ. Ենգիբարյանը, թիվ 51036 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հ. Երկանյանը, թիվ 28418 զորամասի հրամանատարի տեղակալ, կապիտան Յ. Հակոբյանը, թիվ 20644 զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Ս. Հակոբյանը, թիվ 70179 զորամասի դիվիզիոնի կապի պետ, ավագ լեյտենանտ Հ. Հայրապետյանը, թիվ 58831 զորամասի ծառայության պետ, մայոր Ա. Հարությունյանը, թիվ 83117 զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ Լ. Հովակիմյանը, թիվ 54809 զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Ա. Մանուչարյանը, թիվ 32964 զորամասի ուսումնական կենտրոնի պետ, մայոր Ա. Միրզաբեկյանը, թիվ 26040 զորամասի հրամանատար, գնդապետ Գ. Մովսեսյանը, թիվ 43755 զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Մ. Մուխսյանը, թիվ 84682 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ե. Մուրադյանը, թիվ 33651 զորամասի ծառայության պետ, մայոր Ա. Նաջարյանը, թիվ 68617 զորամասի ֆիզիկական պատրաստության պետ, մայոր Վ. Պապանյանը, թիվ 77382 զորամասի հրամանատար, մայոր Բ. Պողոսյանը, թիվ 21127 զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Սարգսյանը, թիվ 50869 զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Ս. Սարգսյանը, թիվ 36534 զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր Ս. Սարգսյանը, թիվ 42009 զորամասի հրետանու պետ, գնդապետ Ս. Ստեփանյանը, թիվ 40359 զորամասի հանգույցի հրամանատար, փոխգնդապետ Վ. Վարդանյանը: