Եվս 21 բնակարան

23/09/2008

ՀՀ պետբյուջեի հատկացումներով այս տարի 21 բնակարան է գնվել առանց ծնողական խնամքի մնացածների եւ մանկատան շրջանավարտների համար: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների բաժնի պետ Լենա Հայրապետյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ վերջին 5 տարիներին վերոնշյալ անձանց համար գնվել է 146 բնակարան: