Արտահերթ չի լինի

23/09/2008

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանից մեր թղթակիցն իր հրաժարականի օրը տված ասուլիսում հետաքրքրվել է` արդյոք Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններն արտահերթ ընտրությունների կհանգեցնե՞ն: Ի պատասխան՝ Տ. Թորոսյանն ասել է. «Ոչ: Ընդհանրապես պետք է սեփական երկրի ու պետական կառույցների նկատմամբ լուրջ վերաբերմունք ունենալ: Ցավոք սրտի, Հայաստանում քաղաքական ասպարեզում կարելի է հանդիպել ուղղակի մազոխիստական մոտեցումների: Ես առաջին հերթին քաղաքական գործիչներին նկատի ունեմ»: