ՌԴ-ն նոր ագրեսիա թույլ չի տա

22/09/2008

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը Վրաստանին թույլ չի տա նոր ագրեսիա սանձազերծել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի դեմ, եւ պատրաստ է օգնություն ցուցաբերել այդ հանրապետություններին, ներառյալ՝ ռազմական: «Վրաստանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը կհանգեցնի տարածաշրջանային մասշտաբի աղետի: Ուստի ոչ մեկի մոտ չպետք է կասկածներ լինեն, որ մենք ռազմական նոր արկածախնդրություն թույլ չենք տա»,- ասել է Մեդվեդեւը: