Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հրավերով երեկ երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Թեհրան: Ըստ ՀՀ Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության, Էդուարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի եւ արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ: