Բարեշրջումների կենդանի վկան

22/09/2008

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով անցած շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը նշանակվել է Չինաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում: Այս նշանակման ողջ հմայքը ոչ այնքան Արմեն Սարգսյանի երաժշտական, ապա՝ արեւելագիտական կրթություններն են, նախկին աշխատանքային փորձը, որքան Չինաստանում արդեն ՀՀ նոր դեսպանի եղբայրը: Արմեն Սարգսյանը ոչ ավել, ոչ պակաս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարազատ եղբայրն է: Հետեւաբար, նաեւ այն հաշված անձանցից մեկը, ով անձամբ իր մաշկի վրա զգացել է Տիգրան Սարգսյանի հռչակած «բարեշրջումների» ազդեցությունը: