Յովանովիչը գալիս է

22/09/2008

Վաղը Երեւան է ժամանելու Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատված Մարի Յովանովիչը: Առաջիկա օրերին նա կստանձնի իր պաշտոնական պարտականությունները հավատարմագրերը ստանալուց հետո: Այդ մասին ասված է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածությանը, որը Ջորջ Բուշի վարչակազմն առաջադրել էր մարտին, Սենատը հավանություն է տվել օգոստոսի 1-ին: Իսկ մինչ նոր նշանակումը, Յովանովիչը 2005-2008 թվականներին եղել է Միացյալ Նահանգների դեսպանը Ղրղըզստանում: Մ. Յովանովիչն ԱՄՆ-ի դիվանագիտական ծառայության կադրային դիվանագետ է եւ ունի նախարար-խորհրդականի դիվանագիտական աստիճան: Հիշեցնենք, որ 2006 թ. դեսպան Ջոն Էվանսին հետ կանչելուց ի վեր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի լիազորությունները կատարում էին ժամանակավոր հավատարմատարները: