Ցավակցել է

22/09/2008

Սեպտեմբերի 13-ին «Աերոֆլոտ-Նորդ» ավիաընկերության Մոսկվա-Պերմ չվերթն իրականացնող ինքնաթիռի աղետի ենթարկվելու կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: «Որպես մարդու, որին վիճակված է եղել գլխավորել Սոչիում աղետի ենթարկված «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռի որոնողական աշխատանքները, ինձ քաջ հայտնի է, թե որքան դժվար կլինի մխիթարանքի խոսքեր գտնել զոհվածների բարեկամների ու հարազատների համար: Հայաստանում երբեք չեն մոռանա այն աջակցությունն ու հոգատարությունը, որն այն ժամանակ մեր երկրին ցուցաբերվեց Ռուսաստանի կողմից: Հայաստանի ժողովուրդը սգում է Ձեր, զոհվածների բարեկամների ու հարազատների, բոլոր ռուսաստանցիների հետ միասին»,- ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի, ասված է ցավակցական ուղերձում: