Կարգավիճակը` առաջիկա օրերին

22/09/2008

Աբխազիայում եւ Հյուսիսային Օսիայում ռուսական զորքերի իրավական կարգավիճակն առաջիկա օրերին կձեւակերպվի համագործակցության եւ փոխօգնության վերաբերյալ միջազգային պայմանագրերով: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Աբխազիայում եւ Հյուսիսային Օսիայում գտնվող ռուսական զորքերի կարգավիճակը փոխվել է. նրանք այլեւս խաղաղապահ ուժեր չեն: Դա ռուսական զորքերի այն քանակն է, որը գտնվում է այս հանրապետություններում ՌԴ նախագահի հրամանով` Աբխազիայի եւ Հյուսիսային Օսիայի ղեկավարների խնդրանքին ի պատասխան»,- ասել է նա: ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով` այս երկու երկրներից յուրաքանչյուրում կտեղակայվի 3 հազար 8 հարյուր ռուս զինծառայող: Ինչպես նախօրոք նշել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն, անցած շաբաթ ՌԴ, Աբխազիայի եւ Հյուսիսային Օսիայի ԱԳ նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել երկրների միջեւ կնքել բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին համաձայնագրեր: