Սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկվելու է ղարաբաղյան հակամարտությունը, որտեղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդես է գալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տիրող իրադրությանը նվիրված զեկուցմամբ: «Ադրբեջանի արտգործնախարարը կարծարծի Հարավային Կովկասի իրադրությանը, տարածաշրջանի անվտանգության վրա «սառեցված հակամարտությունների» ազդեցությանը վերաբերող հարցերը»,- «Թրենդ» գործակալությանն ասել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության ղեկավար Ագշին Մեհթիեւը: