Խորհուրդներ հազի, մրսածության ու գրիպի դեպքում

13/09/2008

– Հազի դեպքում վերցնել հավասարաչափ տատրակի տերեւներ, գնարբուկի եւ կղմուղի արմատներ: Մեկ ճաշի գդալին` 1 բաժակ եռջուր: Եռացնել մոտ 5 րոպե: Թրմել 10-15 րոպե, քամել եւ ըմպել կում-կում` օրվա ընթացքում։

– Հազի դեպքում շատ է օգնում հետեւյալը. եզան լեզվի թարմ տերեւներից քամած հյութին ավելացնել մեղր (0,5 բաժակ հյութին՝ 1 թեյի գդալի հարաբերությամբ) ու խմել ողջ օրվա ընթացքում: Այս միջոցն օգտակար է ստամոքսի խոցի դեպքում եւս:

– Միջին մեծության սոխը քերել մանր քերիչով, ավելացնել 1 բաժակ կաթ, թողնել 10-15 րոպե, ապա խմել կում-կում օրվա ընթացքում:

– Կոճապղպեղի (իմբիրի) արմատն ունի բուժիչ հատկություն: Կաթի մեջ լցնել 1 թեյի գդալ կոճապղպեղի փոշի, ապա եռացնել, ավելացնել մի քիչ մեղր ու խմել: Ե՛վ համեղ է, եւ՛ օգտակար` հատկապես մրսածության ժամանակ: