Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության այլեւս նախկին ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությամբ «Ժառանգությունը» միաձայն խմբակցության ղեկավար է ընտրել պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին: «Արմենը խոստումնալից երիտասարդ լիդեր է, եւ ես վստահ եմ, որ այդ նոր կարգավիճակում ավելի օգտակար կլինի «Ժառանգությանն» ու նրա առաքելությանը»,- ասել է Ր. Հովհաննիսյանը: Ի դեպ, նա դարձել է կուսակցության հիմնադիր նախագահ: