Երեկ երեկոյան ժամը 21:15-ի սահմաններում լուրջ միջադեպ է տեղի ունեցել Արաբկիր համայնքի Հր. Քոչար փողոցում: Համայնքապետի թեկնածու Ալբերտ Երիցյանի համար «պայքարի» դուրս եկած բանգլադեշի տղաներն ու Արաբկիր համայնքի տղաները հենց փողոցի մեջտեղում` 20 րոպե կանգնեցնելով երթեւեկությունը, մետաղե ձողերով հարձակվել են իրար վրա: Ականատեսների պատմելով` նրանք եղել են շուրջ 30 հոգի, որոնց վեճը հնարավոր չի եղել կանխել ոստիկանների միջամտությամբ: Ձողերով վիճաբանությունը հնարավոր է եղել կանգնեցնել միայն այն բանից հետո, երբ դեպքի վայր են եկել 10 մեքենաներով հատուկջոկատայինները: Մեր տեղեկություններով` Երիցյանի թիմակիցների միջեւ վիճաբանություն է եղել այն բանից հետո, երբ չեն կարողացել իրար մեջ կիսել տրված գումարը: