Կոռուպցիան ցանկացած համակարգում ներառում է երկու էապես տարբերվող բաղկացուցիչներ.
ա. Կոռուպցիան համակարգում կառավարական համակարգի բոլոր օղակների
վստահելիության դասական խնդիր է։ Հիմնական բաղադրատոմսերը վաղուց հայտնի
են։ Իդեալական չեն, սակայն հայտնաբերվել են գործնական լուծումներ, եւ
խնդիրը միայն նրան իրականացնելու մեջ է,
բ. Կոռուպցիան կառավարական համակարգի «ամենավերեւում», որպես օրենք,
ամբողջ ուժով լռեցված եւ տարրալուծված առաջին խնդրում: Հատկապես սա է
ժամանակակից հասարակության հիմնական խնդիրը: կառավարման ադմինիստրատիվ
համակարգում, ամուր սահմանազատած կյանքից գաղափարական եւ բյուրոկրատական
սահմանափակումներով, կոռուպցիան շատ ժամանակ միակ միջոցն է որոշում
կայացնողներին հասցնել ռեալ տնտեսական առաջարկությունները (հաճախ այդպես
լինում էր կենտրոնացված տնտեսության ժամանակ): Որքան խելամիտ է կառավարման
համակարգը, որքան ներգրավված են նրանում շուկայական եւ դեմոկրատական
մեխանիզմները, այնքան դեստրուկտիվ է կաշառքի դերը: Քանզի կառավարումն
այնքան արդյունավետ է, որքան այն հաշվի է առնում լուծվող խնդրի վերաբերյալ
հասարակական կարծիքը: Եվ կառավարման մասին գիտությունը զբաղված է այդ
կարծիքների համատեղման առավել կայուն եւ հարմոնիկ մեթոդի ստեղծմամբ:
Կաշառքը կոտրում է կարծիքների ու շահերի համակշռված մեխանիզմը եւ
ապահովում կամայական – պատահական, նշանակում է, որպես օրենք, եւ լուծման
ոչ խելամիտ ընտրություն` «ով առաջինը ներս մտավ» սկզբունքով: Հատկապես սրա
մեջ է կոռուպցիայի սկզբունքային տարբերությունը լոբբիզմից, որը համոզում է
չինովնիկներին որոշումների կայացման հետաձգված եւ ռացիոնալ մեխանիզմի
շրջանակներում, ինչպես եւ լոբբիզմը դուրս հրող public relations արվեստից,
որը համոզում է արդեն ոչ թե չինովնիկներին, այլ հասարակական կարծիքը, որն
էլ թողնում է աճող ազդեցություն վերջիններիս վրա դեմոկրատական
հասարակության մեջ:
Այդ պատճառով, եթե լոբբիզմը ներկայացուցչական եւ պառլամենտական ինստիտուտ
է, իսկ public relations-ը` համընդհանուր դեմոկրատիայի տարր, կաշառքը
սկզբունքորեն հակադեմոկրատական գործիք է: Այն ոչ միայն չի նպաստում շահերի
համակշռմանը, այլ, ընդհակառակը, օբյեկտիվորեն բերում է այդ համակշռության
մեխանիզմների խախտման եւ կառավարման պրոցեսի առավելագույն
ապակազմակերպման: Կրկնենք. դա խախտում եւ ապակազմակերպում է։ Միշտ չէ, որ
չարիք է: Սակայն Հայաստանը դեռ 15 տարի առաջ հեռացել է կառավարման
համակարգից, որի համար նրանք չարիք չէին: Համապատասխանաբար, կոռուպցիան
արդեն 15 տարի բացարձակ չարիք է ոչ միայն բարոյական, այլեւ գործնական,
կառավարական տեսակետից: Կոռուպցիայի սահմանափակման փորձերը կրում էին
դեկլարատիվ բնույթ եւ հանդես էին գալիս որպես ընթացիկ քաղաքական պայքարի
գործիքներ: Այդպիսի միջոցառումների վառ դրսեւորումն են նախագահ Ռոբերտ
Քոչարյանի պատասխանները «Գոլոս Արմենիի» թերթի «Թեժ գծի» հարցերին:
Ռոզա Բաբայան, երաժիշտ.
– Պարո՛ն նախագահ, ինչո՞ւ Հայաստանում հաջողակ գործարար են դառնում միայն
բարձրաստիճան չինովնիկների զավակները: Մի՞թե ազգի մնացած
ներկայացուցիչներն ընդունակ չեն:
– Երկրում գրանցված են ավելի քան 50.000 տնտեսություններ, որոնցից
աշխատում եւ հարկ են վճարում 34.000-ը: Միայն 2004 թվականին գրանցվել է
1.5 հզ. ընկերություններ: Հավաստիացնում եմ Ձեզ, որ այս քանակի երեխաներ
մեր չինովնիկները չունեն: Առավել եւս, ամենահաջողակ ու խոշոր 300
ընկերությունների թվում ոչ մի բարձրաստիճան դեմքի որդի չկա: Ավելի շուտ
խոսք կարող է գնալ մեր գործարարների որդիների մասին: Պարզապես, շնորհիվ
արդեն կայացած ընտանեկան բիզնեսի, նրանք ունեն լավ ստարտային
հնարավորություններ: Ինձ ավելի շատ կանհանգստացներ ղեկավարների երեխաների
պետական ծառայության գծով անարդար բարձրացումը, քանի որ բիզնես ունենալով,
հարկատու չէին լինի:
Գոռ Սիմոնյան, շինարար.
– Պարո՛ն նախագահ, ինչո՞ւ պաշտոնանկ նախարարներից ոչ ոք պատասխանատվության չի կանչվել:
– Նախարարը նյութական պատասխանատու անձ չէ, անձնական ստորագրությունով
ֆինանսական եւ նյութական ռեսուրսները չի տեղաբաշխում: Դա քաղաքական պաշտոն
է: Երեւի դրա պատճառով Եվրոպայում էլ այդպիսի դատական գործերը հազվադեպ
են: Բայց հիմնական խնդիրն այն է, որ բոլորն ուզում են, որ թալանչիներին եւ
կաշառակերներին բանտ նստեցնեն, բայց քչերն են պատրաստ, որ այդ ամենն
իրականանա իրենց վկայությունով: Կա՛մ չեն ուզում ինչ-որ մեկի հանդեպ չարիք
գործել, կա՛մ էլ շատ արագ պայմանավորվում են: Երկու դեպքում էլ դատական
քննությունը կորցնում է իր հեռանկարները:
Սերժ Մխիթարյան, թոշակառու.
– Պարո՛ն նախագահ, երբ խոսվում է կոռուպցիայի, հարկերից խուսափող խոշոր
գործարարների հանցագործությունների մասին, կոնկրետ անուններ չեն նշվում:
Ինչո՞ւ:
– Եթե հանցագործությունների փաստերով զբաղվում են իրավապահ մարմինները,
անունները չեն կարող թաքցվել: Ելնելով կանոններից` դա անհնարին է: Միշտ
կան մեղադրյալ, վկաներ, փաստաբաններ եւ այլն: Հարկային ծառայության ակտերը
նույնպես հասցեավորված են. այսինքն, կա կոնկրետ ընկերություն,
չարաշահումների գումար եւ տուգանքային սանկցիաների չափ: 2004թ. կազմվել են
15.000 այդպիսի ակտեր` 19 մլրդ դրամ ընդհանուր գումարով: Դրանցից
դատարաններում բողոքարկվել են միայն 196-ը: Համաձայն եմ, որ այստեղ պետք է
ավելի շատ հրապարակայնություն լինի, ինչը նշանակում է նաեւ հասարակական
հսկողություն: Սա՝ ըստ էության: Բայց կոռուպցիայի թեման մոդայիկ է, նրա
մասին միայն ծույլը չի խոսում: Բնական է, որ թեմայի այսպիսի կիրառումը
կլինի ընդհանրացված եւ առանց անունների:
Կոռուպցիայի չափերը
1999-ի վերջին Հայաստանում կոռուպցիան ձեռք բերեց համակարգային բնույթ: Դա արտահայտվում է հետեւյալում.
1. Պետական քաղաքականությունը թելադրվում է իշխանության գլուխ կանգնած այն
անձանց մասնավոր շահերի կողմից, որոնց ազդեցության շրջանակը գերազանցում է
հասարակական շահերն իրականացնող իշխանության գործունեության մասշտաբները:
Հասարակական կյանքի վրա առավելագույն ազդեցություն ունեցող հիմնական
որոշումներն ընդունվում են կոռուպցիոն հիման վրա կամ կոռուպցիոներներին
ծածկելու նպատակով, որոնք կախում ունեն տարբեր «ստվերային» անձանցից:
2. Այսօր լրացուցիչ եւ ստվերային եկամուտները կազմում են չինովնիկների եկամտի ոչ միայն հիմնական, այլեւ անհրաժեշտ մասը:
3. Պետությունն ակտիվ օգտագործում է եկամուտների խթանման եւ կենտրոնացման
ստվերային ձեւերը: Դա նշանակում է, որ կոռուպցիան դարձել է Հայաստանում
ձեւավորված հասարակական համակարգի գործունեության անհրաժեշտ տարրը:
4. Սկզբունքային է, որ ԶԼՄ-ների ոլորտում պետական քաղաքականության
օգնությամբ հասարակական գիտակցության ձեւավորումը մեծ մասամբ իրականացվում
է` ելնելով կոռուպցիոն շահերից: Բավարար է նշել, որ ավելի հաճախ ենք լսում
տնտեսական հանցագործությունների վտանգավորության կամ սկզբունքային
անբացահայտելիության մասին, ինչից եզրակացություն. դրանց հանդեպ պայքարը
պիտանելի կամ հնարավոր չէ:
5. Կոռուպցիայի հետեւանքով առաջացած ուղղակի կորուստները բերում են
պետական բյուջեի փոքրացման, կողմնակիները` նվազեցնում ժողովրդական
համախառն արտադրանքի ծավալը:
Հայաստանի հասարակական գիտակցության մեջ կոռուպցիայի արմատավորումը եւ քաղաքական հետեւանքները
Կոռուպցիան Հայաստանում դարձել է կյանքի նորմ: Հայաստանում չինովնիկները
միայն քմծիծաղում են մեղադրանքների վրա` չջանալով հաճախ դրանք հերքել,
նույնիսկ, եթե մեղադրանքը հասարակության աչքերում բավականին հավաստի է
երեւում:
– Իրավապահ մարմինների եւ պետության կոռումպացվածությունը հզորացնում է
կազմակերպված հանցագործությունը եւ նրա համար ճամփա հարթում դեպի
քաղաքական իշխանությունը:
– Կոռուպցիան խեղաթյուրում է քաղաքական նպատակները համաժողովրդական
զարգացումից` ապահովելով օլիգարխային խմբավորումների իշխանությունը,
նպաստելով «կորպորատիվ պետության» ձեւավորմանը` «հավասար
հնարավորությունների պետության» փոխարեն:
– Փոխելով կառավարիչների պատճառաբանությունները` կոռուպցիան փոխում է նաեւ
ամբողջ պետության եւ բիզնեսի պատճառաբանությունները: Պետությունը դադարում
է ծառայել նրանց, ովքեր վճարում են իրեն՝ որպես ամբողջ, եւ սկսում է
ծառայել նրանց, ովքեր վճարում են նրան` որպես առանձին տարր:
– Կոռումպացված պետությունում մարդու իրավունքները, իշխանության
պատասխանատվությունը, ազատ ընտրությունները եւ դեմոկրատիայի այլ հիմնական
տարրերը գոյատեւում են խիստ սահմանափակ ու խեղաթյուրված ձեւով, ինչը
կտրուկ կրճատում է պետության արդյունավետությունը: Դեմոկրատիան վերածվում
է շիրմայի` ծածկելով քիչ թե շատ հանցագործ կառույցների իշխանությունը:
– Կոռուպցիան բերում է իշխանության լեգիտիմության կորստի երկրի ներսում.
որպես հետեւանք, պետության համընդհանուր դուրսմղում եւ ապակազմակերպում,
որն էլ բերում է Հայաստանի ղեկավարության փոխման անհրաժեշտության:
– Կոռուպցիան բերում է արտաքին աշխարհում իշխանության լեգիտիմության
կորստի եւ Հայաստանի վարկաբեկման, ստեղծում երկրի շուրջը մասնավոր
«սանիտարական սահմանի» առաջացման ռեալ վտանգ եւ դուրս մղում նրան այսպես
կոչված զարգացման «աֆրիկյան» ուղի:
– Կոռուպցիան վարկաբեկում է դեմոկրատիան որպես այդպիսին եւ ստեղծում դիկտատուրայի առաջացման վտանգ հակակոռուպցիոն ալիքի վրա: