Գրանցել են

06/09/2008

Երեկ ԿԸՀ-ն գրանցել է օգոստոսի 24-ին թիվ 17 ընտրատարածքում պատգամավոր ընտրված Հովիկ Աբրահամյանին: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը տեղեկացրել է, որ իրենք ստացել են ՀՀ նախագահի` սեպտեմբերի 5-ի հրամանագիրը` Հ. Աբրահամյանին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: ԿԸՀ-ն երեկ գրանցել է նաեւ ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանին: Վերջինս ԱԺ պատգամավոր դարձավ ՀՀԿ-ական Վլադիմիր Բադալյանի փոխարեն, որն օգոստոսի 28-ին նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

ԿԸՀ-ն երեկ հաստատել է նաեւ Երեւանում սեպտեմբերի 7-ին եւ 28-ին կայանալիք ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների տվյալները «Ընտրություններ» ավտոմատացված համակարգ մուտքագրելու կարգը: