Երեկ լրացել է սեպտեմբերի 28-ին Նոր Նորք, Կենտրոն համայնքներում կայանալիք համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններին մասնակցելու համար թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը: Կենտրոն համայնքի ղեկավարի տեղի համար առաջադրվել է 4 թեկնածու` գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանը (ՀՀԿ), թաղապետի տեղակալ Գագիկ Գյանջումյանը (ՀՀԿ), ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը եւ ՀՀՇ-ական Դավիթ Առաքելյանը: Իսկ Նոր Նորքում թաղապետի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երեք թեկնածու` գործող թաղապետ Դավիթ Պետրոսյանը (ՀՀԿ), Կարեն Գրիգորյանը (անկուսակցական) եւ Մելիք Գասպարյանը (ՀՀԿ):