«Ես չեմ կարող ապացուցել, որեւէ հիմնավորում չունեմ, բայց եւ՛ ես, եւ՛ մեր աշխատողները ներքին համոզմունք ունենք, որ մարտի 1-ից հետո ինչ-որ ժամանակահատված մեզ էլ են գաղտնալսել»,- մեր թղթակցի հետ զրույցում երեկ նման հայտարարություն է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` մեկնաբանելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի` փետրվարի 19-ին կայացրած որոշումը` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսը գաղտնալսելու եւ նամակագրությանը հետեւելու վերաբերյալ: Նախօրեին այդ փաստաթուղթը հրապարակել էր
Լ. Տեր-Պետրոսյանը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է նաեւ, որ չի կարող ասել` այդ ենթադրյալ գաղտնալսումը դեռ շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ: