ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի կարգադրությամբ սեպտեմբերի 1-ից Երեւանի տարածքային ստորաբաժանումներում ներդրվել է դիմումների հաշվառման նոր ծրագիր: Քաղաքացիների կողմից ստացված դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օրվա ժամը 18:00-ին էլեկտրոնային կապով ներկայացվելու են կոմիտեի աշխատակազմի քարտուղարություն, իսկ կոմիտեի աշխատակազմի վերահսկողության բաժինն իրականացնելու է խիստ վերահսկողություն տարածքային ստորաբաժանումների կողմից դիմումների կատարման սահմանված ժամկետների պահպանման նկատմամբ: Մ. Վարդանյանի մեկ այլ հրամանով ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Կենտրոն, Մարաշ, Էրեբունի, Շենգավիթ, Արաբկիր, Զեյթուն, Ավան, Նոր Նորք, Դավթաշեն, Արտաշատ, Վեդի, Մասիս, Արմավիր, Վաղարշապատ, Բաղրամյան, Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Եղվարդ, Աշտարակ, Ապարան, Ծաղկահովիտ տարածքային ստորաբաժանումներում ներդրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ու անհատական բնակելի տների կադաստրային ավտոմատ գնահատման համակարգ, ինչը նաեւ նվազագույնի կհասցնի կադաստրային գնահատման աշխատանքներում սխալների հավանականությունը: