Երկակի ստանդարտներ

02/09/2008

Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը ԵԱՀԿ ԽՎ հատուկ զեկուցող Գորան Լենմարկերի հետ երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «աշխարհի տարբեր տարածաշրջաններում անջատողականությանը ցուցաբերվող աջակցությունը եւ անհետեւողական քաղաքականությունը երկակի ստանդարտների ճանապարհ է բացում, իսկ դա իր հերթին երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի խախտում է»: «Չնայած դրան, Ադրբեջանը հանդես է գալիս տարածաշրջանային հակամարտությունները խաղաղ ճանապարհով, երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում եւ առանց որեւիցե ուժի կիրառման լուծելու օգտին»,- նշել է Ասադովը: Հանդիպմանը նաեւ քննարկվել են Հարավային Կովկասի հասարակական-քաղաքական իրադրությունը, տարածաշրջանային հակամարտությունների լուծման ուղիները եւ այլ հարցեր: