Այցից առաջ

02/09/2008

«Ինտերֆաքսը»` հղում անելով Կրեմլի աղբյուրին, երեկ տեղեկություն է տարածել այն մասին, թե` «Հայկական ատոմակայանի անվտանգության ապահովման գործում օժանդակությունը շարունակելու հետ մեկտեղ, Ռուսաստանը պատրաստ է մասնակցել ուրանի հանքաքարի պաշարների լրահետախուզմանն ու արդյունահանմանը Հայաստանում, գործող ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգելուն եւ ատոմային նոր էներգաբլոկի շինարարությանը»: Նշենք, որ այս տեղեկությունը համընկավ այն օրվա հետ, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում պետք է հանդիպում ունենա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: