Հայաստանի ազգային ընտրանու մարզչական շտաբը` Յան Պոուլսենի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաքի է հրավիրել 25 ֆուտբոլիստի, ովքեր կնախապատրաստվեն սեպտեմբերի 6-ին եւ 10-ին Թուրքիայի եւ Իսպանիայի հավաքականների հետ ՖԻՖԱ 2010 Աշխարհի գավաթի ընտրական փուլի հանդիպումներին: Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը`
Դարպասապահներ`
Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան)
Գեւորգ Կասպարով («Ռահահան», Իրան)
Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»)
Պաշտպաններ`
Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Կարեն Դոխոյան («Փյունիկ»)
Ալեքսանդր Թադեւոսյան («Վիտեբսկ», Բելառուս)
Աղվան Մկրտչյան («Գոմել», Բելառուս)
Հրայր Մկոյան («Արարատ»)
Հովհաննես Գրիգորյան («Բանանց»)
Վահագն Մինասյան («Արարատ»)
Կիսապաշտպաններ`
Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա)
Լեւոն Պաչաջյան («ԳԱԻՍ», Շվեդիա)
Արթուր Ոսկանյան («Վիտեբսկ», Բելառուս)
Ռոմիկ Խաչատրյան («Բանանց»)
Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)
Կարեն Ալեքսանյան («Տորպեդո», Ժոդինո, Բելառուս)
Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)
Հարձակվողներ`
Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա)
Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)
Սամվել Մելքոնյան («Մետալուրգ», Ուկրաինա)
Համլետ Մխիթարյան («Ռահահան», Իրան)
Արա Հակոբյան («Գոմել», Բելառուս)
Արման Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)
Ռոբերտ Զեբելյան («Բալթիկա», Ռուսաստան):