Նալբանդյանը` ԵՊՀ-ում

02/09/2008

ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ այցելել է Երեւանի պետական համալսարան, ծանոթացել է համալսարանի գործունեությանն ու կրթական ծրագրերին, ինչպես նաեւ հանդիպում ունեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Հանդիպման վերջում նա պատասխանել է նաեւ ուսանողների հարցերին: Պատասխանելով Թուրքիայի նախագահի Հայաստան կատարելիք հնարավոր այցի ընթացքում նախագահների մակարդակով երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի քննարկման հավանականության մասին ուսանողներից մեկի հարցին` Է. Նալբանդյանն ասել է, որ եթե նախագահ Գյուլը ժամանի Հայաստան, ապա բնական է, որ ֆուտբոլի խաղը դիտելու ժամանակ, դրանից առաջ կամ հետո, Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները կզրուցեն, եւ բնական է, որ այդ զրույցի ժամանակ նախագահները կարող են անդրադառնալ նաեւ միջազգային, տարածաշրջանային եւ երկկողմ հարցերի: