Համալրվել է

02/09/2008

Հայաստանի ազգային գրադարանը համալրվել է նոր գրականությամբ, որը նվիրաբերվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի (108 միավոր ու 15 անուն պարբերական) եւ Գրողների համահայկական 4-րդ համաժողովի մասնակիցների կողմից (251 միավոր): Ազգային գրադարանում երեկ տեղի ունեցած միջոցառման ժամանակ Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշել է, որ նվիրաբերված գրականության միջոցով հայ ընթերցողին հնարավորություն է ընձեռվում հաղորդակից դառնալ արտասահմանում լույս տեսնող գրականության եւ ստեղծագործող հայ գրողների աշխատանքներին: Ըստ Լ. Անանյանի` կարեւոր է Հայաստան-Սփյուռք երկու հատվածներին նույնանման չափանիշներով չափելն ու գրական, գրահրատարակչական դաշտը համախմբելը: