Միայն խորհրդատվություն

01/06/2005

«Իշխանափոխության իրականացման եւ ժողովրդավարության հաստատման հարցում
ընդդիմությունը պատրաստ է խորհրդատվական աջակցության արտերկրից»,-
հայտարարել է «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը՝
մեկ անգամ եւս կրկնելով, որ ընդդիմությունը մերժում է դրսի միջամտությամբ
իրականացված իշխանափոխությունը կամ պալատական հեղաշրջումը: Միաժամանակ
Դալլաքյանը «բավական հետաքրքիր» է համարում Ջորջ Բուշի առաջարկը՝
ժողովրդավարական շարժումներին Արագ արձագանքման կորպուսի միջոցով
աջակցելու վերաբերյալ: Նշելով, որ ընդդիմությունը պատրաստ է տեղեկատվական
եւ այլ կարգի օգնություն ստանալ Կորպուսի մասնագետներից, Դալլաքյանը
միանշանակ բացառել է նրանց ռազմական ներկայությունը Հայաստանում: