ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել Վասիլի Ղազարյանին՝ Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա), եւ Վլադիմիր Բադալյանին Թուրքմենստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբադ) նշանակելու մասին: Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով: