ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն` երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ Ոստիկանության Ներքին անվտանգության վարչության կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երեւանի ՔՎ Կենտրոնի բաժնի, Մարաշի բաժանմունքի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Կամսար Կուլիջանյանը: Վերջինս, ըստ հաղորդագրության, քաղաքացի «Լ»-ի արարքը խարդախություն չորակելու եւ պատասխանատվության չենթարկելու դիմաց նրանից պահանջել է 2500 ԱՄՆ դոլար եւ սակարկության արդյունքում` շորթել 2000 ԱՄՆ դոլար: Հարուցվել է քրեական գործ: