ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով մեկնելու է Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու են հայ-ռուսական ռազմավարական գործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ առաջիկայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում` Հայաստանի նախագահության ստանձնմանն առնչվող եւ տարածաշրջանային ու միջազգային այլ հարցեր: