Կենտրոն է բացվելու

31/08/2008

Սեպտեմբերի 3-6-ը «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում գործելու է «Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մամուլի կենտրոնը», որի նպատակն է՝ աջակցել եւ առավել դյուրին դարձնել օտարերկրյա այն լրատվամիջոցների թղթակիցների աշխատանքը, ովքեր լուսաբանելու են 2008թ. սեպտեմբերի 6-ին կայանալիք Աշխարհի գավաթի ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը: