Խզել են

31/08/2008

Վրաստանի ԱԳ փոխնախարար Գրիգոլ Վաշաձեն երեկ հայտարարել է, որ Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց երկրները կպահպանեն հյուպատոսական հարաբերությունները: «Ոչ Վրաստանը ՌԴ-ում, ոչ էլ Ռուսաստանը Վրաստանում այլեւս չեն ունենա այն դիվանագիտական ներկայացուցչությունները, որոնք քաղաքական աշխատանք են իրականացնում: Մենք պահպանում ենք միայն հյուպատոսությունները»,- ասել է նա: