Ռուսաստանը եւ Հարավային Օսիան սեպտեմբերի 2-ին երկու պետությունների բարեկամության եւ համագործակցության պայմանագիր կստորագրեն, որի համաձայն՝ Հարավային Օսիայի տարածքում կտեղաբաշխվի ռուսաստանյան ռազմակայան: Երեկ այս մասին հայտարարել է Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Զնաուր Գասիեւը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն օգոստոսի 26-ին հրամանագրեր է ստորագրել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման մասին եւ հանձնարարել ՌԴ ԱԳ նախարարությանը՝ բանակցություններ սկսել այդ հանրապետությունների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ: