Փորձարկել են

31/08/2008

«Գյումրիում են ամերիկացի ռազմական օդաչուները: Նրանք ուսումնասիրում էին արտակարգ իրավիճակների պարագայում մարդասիրական բեռներ հասցնելու նպատակով Գյումրու օդանավակայանն օգտագործելու հնարավորությունը»,- տեղեկացնում է «Ա1+»-ը` հղում անելով Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերությանը: ԵԱՀԿ համագործակցության շրջանակներում երեկ ճանաչողական այցով Գյումրիում էին եղել Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները: Նրանք ցանկանում էին ծանոթանալ Գյումրու օդանավակայանի թողունակության հնարավորություններին եւ ծավալներին: Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար Թոդ Բաութինգն ասել է. «Մեզ հետաքրքրում են այն հնարավորությունները, որոնք մենք կկարողանանք օգտագործել արտակարգ իրավիճակներում ինքնաթիռներով մարդասիրական օգնություն հասցնելիս»: «Մենք համագործակցում ենք նաեւ ռուսական զորքերի հետ, նաեւ մեր կոլեգաները՝ թե ռուսները, թե ամերիկացիք օդաչուներ են, դրա համար միշտ էլ համագործակցություն պիտի լինի»,- ասել է Գյումրիի Ավիացիոն բազայի հրամանատար Իգոր Մարտիրոսյանը: