«Գլխավորն ազգերի ինքնորոշման եւ ոչ թե տարածքային ամբողջականության սկզբունքն է: Եթե լինեի ՀՀ նախագահ` անկասկած կկանգնեի Ռուսաստանի կողքին»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը` անդրադառնալով վրաց-օսական հակամարտությանը: Ըստ նրա` տարածաշրջանը գտնվում է լարված եւ ճգնաժամային իրավիճակում, իսկ դրա ելքը Հայաստանի պարագայում` Ռուսաստանի կողքին կանգնելն է: Ռ. Թովմասյանը ժողովրդին կոչ է արել չտրվել հակառուսական սադրանքներին: