Իսպանիան ձգտելու է Եվրամիության անդամ երկրների միասնության հասնել Կովկասի իրադրության վերաբերյալ որոշում ընդունելու հարցում: Այդ մասին հայտնել է իսպանական EFE լրատվական գործակալությունը` վկայակոչելով Եվրամիության գործերի պետքարտուղար Դիեգո Լոպես Գարիդոյին: Ըստ նրա` Մադրիդը պնդելու է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը. Իսպանիան միշտ էլ այդ դիրքորոշումն է ունեցել, այդ թվում եւ՝ Կոսովոյին անկախություն տրամադրելու հարցում, որը նա չի պաշտպանել:
Իր հերթին Եվրախորհրդարանի զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսեպ Բորելը մամուլի ասուլիսում նշել է, թե զարմանք է հարուցում այն, որ «ավերելով հարավօսական Ցխինվալ մայրաքաղաքը եւ տարածաշրջան մտնելով ուժի ու էթնիկական զտման կիրառմամբ՝ Սահակաշվիլին կարող էր մտածել, թե Ռուսաստանը կարող էր լռելյայն նայել այդ ամենին»: