Մեկուսացում չի սպառնում

31/08/2008

Եվրամիությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը երեկ հայտարարել է, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու կապակցությամբ Ռուսաստանին միջազգային մեկուսացում չի սպառնում: «Ռուսաստանը չի կարող մեկուսացվել աշխարհի ներկայիս քաղաքական ու տնտեսական միջավայրում»,- ասել է նա: Չիժովն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Համագործակցության Շանհայի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները Դուշանբեի գագաթաժողովում հանդես են եկել ի պաշտպանություն Հարավային Օսիայում Ռուսաստանի խաղաղապահ գործողությունների: