Պատասխանելով «Ռեգնում» գործակալության հարցին, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանը Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո, ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանն ասել է. «Հայաստանը միշտ կողմնակից է եղել եւ շարունակում է համոզված մնալ, որ հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհն անհեռանկար է: Նմանատիպ կոնֆլիկտները պետք է կարգավորվեն ժողովուրդների կամքի ազատ արտահայտության հիման վրա»: