Մերժել է

29/08/2008

Երեկ Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազ Կորյուն Փիլոյանի հայցադիմումն ընդդեմ Սեւանի ԵԿՄ կառույցի անդամ Ավետիք Ներսիսյանի արդարացման դատավճռի: Հիշեցնենք, որ Ավետիք Ներսիսյանին եւս մեղադրանք էր առաջադրվել Քր.օր. 316 հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար, իսկ դատավոր Ռուբեն Ափինյանը հունիսի 13-ին արդարացման դատավճիռ էր կայացրել: