Երեքշաբթի օրն Անկարայում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ թուրքական TRT հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը: «Նովոստի-Արմենիա» գործակալության փոխանցմամբ, փաստաթղթով նախատեսվում է, մասնավորապես, Հայաստանի եւ Թուրքիայի մասին հեռուստա եւ ռադիոհաղորդումների պատրաստում, ինչպես նաեւ՝ Եվրոպական հեռարձակողների միության անդամ երկու երկրների միջեւ փորձի փոխանակում: TRT-ի գլխավոր քարտուղար Ալի Քեմօղլու-օղլուն Հայաստանի պատվիրակության հետ հանդիպմանը նշել է, որ իրենց երկրում առաջին ռադիոհեռարձակումը 1907թ. կազմակերպել են Կոստանդնուպոլսի հայերը, եւ Թուրքիայում մինչեւ օրս հիշում են այդ փաստը: