Ուղարկել են դատարան

29/08/2008

Մարտի 1-ի առավոտյան ձերբակալված ընդդիմադիր Մուշեղ Սաղաթելյանի գործն ուղարկվել է Երեւանի Քրեական դատարան: Հիշեցնենք, որ Մուշեղ Սաղաթելյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը) եւ նույն հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը) եւ 235 հոդվածի 4-րդ մասով (Սառը զենք կրելը): Ի դեպ, զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանների նկատմամբ սպառնալիք եւ զանգվածային անկարգությունների կոչեր հնչեցնելու համար մեղադրվող Արարատի բնակիչ, ԵԿՄ անդամ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ասլան Ավետիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը երեկ դիմել է Վերաքննիչ դատարան: «Ես բողոքը բերել եմ արդարացման հիմքով, բոլոր ատյանները սպառելուց հետո դիմելու եմ Եվրոպական դատարան»,- ասել է պաշտպանը: