ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի` «Կովկասում կայունության եւ համագործակցության միություն» ստեղծելու Թուրքիայի նախաձեռնության կյանքի կոչման առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն որեւէ կոնկրետ առաջարկություն չի ստացել: Ըստ նրա՝ նախաձեռնության իրագործման առնչությամբ հանդիպումների ժամանակացույց գոյություն չունի. հայկական կողմը որեւէ առաջարկություն այդ առումով չի ստացել: