Ընտրվել է

27/08/2008

Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում օգոստոսի 24-ին ԱԺ պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում 33.477 ձայնով պատգամավոր է ընտրվել ՀՀԿ խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանը (վերջինս միակ թեկնածուն էր): Վավեր քվեաթերթիկների թիվը` 33.477, անճշտությունների չափը` 28: Հիշեցնենք, որ առաջադրված մյուս երկու թեկնածուները` անկուսակցականներ Գրիշա Վիրաբյանն ու Հրանտ Խաչատրյանը, հանել էին իրենց թեկնածությունը: