Պատրաստ են ցանկացած գործողության

27/08/2008

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած գործողությունների՝ ընդհուպ մինչեւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության դադարեցումը: «Համագործակցությամբ շահագրգռված է ոչ թե Ռուսաստանը, այլ ՆԱՏՕ-ն: Եթե նրանք այդ համագործակցության կողմնակից չեն, մեզ համար ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա: Մենք կընդունենք ցանկացած որոշում՝ ընդհուպ մինչեւ հարաբերություններն ամբողջությամբ դադարեցնելը»,- ասել է Մեդվեդեւը ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինի հետ կայացած հանդիպման ժամանակ: «Մեզ գործընկերության պատրանք հարկավոր չէ: Երբ մեզ շրջապատում են ռազմակայաններով, դա մեզ դուր չի գալիս»,- ասել է նա։