Քվեմո Քարթլիի տարածաշրջանի նահանգապետ Դավիթ Կիրկիտաձեն երեկ հայտարարել է, թե անհայտ անձինք Վրաստանի Մառնեուլիի շրջանում փորձել են պայթեցնել Հայաստանի հետ կապող երկաթուղային կամուրջը: «Ուրբաթ լուսաբացին գործի է դրվել պայթուցիկ սարք՝ ենթադրաբար հակատանկային ական, որը դրված է եղել կամուրջի հենասյուներից մեկի տակ: Սակայն պայթյունը լուրջ վնաս չի հասցրել»,- ասել է նա` տեղեկացնելով, որ պայթյունի փաստով հետաքննություն է սկսվել: