«Մտահոգություն կա, թե օգոստոսի 25-ին Հայաստանը կարող է ճանաչել Ղարաբաղը նույն ժամանակ, երբ Մոսկվան ճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը»,- գրում է «Ռեգնումը»` վկայակոչելով «եվրոպական աղբյուրներին»: Հիշեցնենք, որ Պետդուման Հարավային Օսիայի իրադրությունը քննարկելու է եւ համապատասխան հայտարարություն է ընդունելու հենց օգոստոսի 25-ին: