Կախված է Սահակաշվիլուց

24/08/2008

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, թե ՌԴ-ի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցը կախված է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետագա գործողություններից: «Սահակաշվիլին պատասխանատվություն է կրում իրադարձությունների հետագա զարգացման համար»,- ասել է Լավրովը: Նա նշել է, որ չճանաչված հանրապետությունների իշխանություններն ու ժողովուրդը քանիցս դիմել են իրենց անկախությունը ճանաչելու խնդրանքով: Նրա խոսքով` դեռեւս 2 տարի առաջ Վրաստանի նախագահը «երդվում էր», որ ուժ չի կիրառի հակամարտության կարգավորման համար: «Բայց այժմ նա ուժ կիրառեց, որն իր մասշտաբով ու ցինիզմով անցնում է բոլոր սահմանները»,- ասել է Լավրովը: