Բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյանը երեկ Պեկինի Օլիմպիադայի վեցերորդ բրոնզե մեդալը բերեց Հայաստանի թիմին: 60 կիլոգրամ քաշայինների մրցաշարի կիսաեզրափակչում Հ. Ջավախյանը երեկ 10:5 հաշվով պարտություն է կրել ռուսաստանցի Ալեքսեյ Տիշչենկոյից: Հիշեցնենք, որ Հ. Ջավախյանը նախորդ մարտերում հաղթանակներ էր տարել մրցակիցների նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչ մենամարտը չէր կայացել, քանի որ նրա հարավկորեացի մրցակից Բայկ Ջոնգ-Սուբը պայքարից հրաժարվել էր առողջական պատճառներով: